News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդական հատուկ ջոկատը, որը սպանել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին, նրան «զոհաբերության գառ» է անվանել:

Երեկ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում ասվում է, որ լրագրողին սեդատիվ միջոց են ներարկել, որից հետո խեղդել են պոլիէթիլենային տոպրակով, հաղորդում է AFP-ը:

Քննիչները նաեւ հայտնել են, որ ապացույցներ են գտել այն մասն, որ սպանության հետեւում կանգնած է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը:

Խաշոգջիի կյանքի վերջին րոպեներին արված աուդիոձայնագրությունը ցույց է տալիս, որ նրա մարդասպանները քննարկել են՝ ինչպես մասերի բաժանել լրագրողի մարմինը: Բացի այդ, լսելի է, թե ինչպես են նրանք լրագրողին «զոհաբերության կենդանի» անվանում:

Վերլուծաբանների խոսքով՝ Սաուդյան Արաբիան փորձում է հեռու մնալ սկանդալից, սակայն արքայազնի ներգրավվածության մասին ՄԱԿ-ի զեկույցը ճնշում է գործադրում թագավորության վրա:

101 էջանոց փաստաթուղթը, որում մանրամասն ներկայացվում է լրագրողի սպանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, կրկին ուշադրություն է հրավիրում այդ գործին այն ժամանակ, երբ արքայազնը, կարծես, ջրից չոր է դուրս եկել:

Այսօր Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է սաուդցիներին զենքի վաճառքի նոր լիցենզիայի տրամադրումը: Որոշումն ուղիղ կապ չուներ զեկույցի հետ, սակայն այն ընդունվեց այն բանից հետո, երբ բրիտանական դատարանը կառավարությանը պարտավորեցրեց հումանիտար ազդեցության պատճառով վերանայել վաճառքը:

Այս շաբաթ ԱՄՆ-ում եւս օրենսդիրները մտադիր են արգելափակել Սաուդյան Արաբիային 8,1 մլրդ դոլարի չափով զենքի վաճառքը:

Սաուդցի լրագրողի մարմնի մասերը դեռեւս գտնված չէ, եւ երեկ նրա հարսնացուն New York Times-ի հոդվածում գրել է, որ Վաշինգտոնում պետք է ավելի անեն՝ մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու համար:

ՄԱԿ զեկույցում ասվում է նաեւ, որ կան ապացույցներ, որ սպանությունից հետո այդ վայրը մաքրվել է, ինչը ցույց է տալիս հանցանքը թաքցնելու փորձը: Զեկույցում ասվում է նաեւ, որ սպանությանը մասնակցել է 15 մարդուց բաղկացած խումբ:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ-Ջուբեյրը զեկույցն անհիմն է անվանել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ