News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրինագիծը ենթադրում է աշխատավարձերն անկանխիկ դարձնել այն ընկերություններում, որտեղ 10 եւ ավելի աշխատակից կա: Այս մասին այսօր Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ընթացքում ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ օրինագիծն ուղիղ կապ ունի Հայաստանում ստվերային տնտեսության կրճատման, մասնավորապես, անկանխիկ տրանզակցիաների մշակույթի ներդրման հետ:

Պատգամավորը բացատրել է, որ ՀՀ քաղաքացիները հենց այն սուբյեկտներն են, որոնք իրենց վարքով Հայաստանը տանում են ստվերային տնտեսությունից հրաժարվելու ճանապարհով:

Ընդ որում, նա նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացուն հարմար չէ տվյալ կերպով ստանալ գումարը, նա կարող է դիմում գրել եւ իր աշխատավարձը ստանալ կանխիկ ճանապարհով: Բացի այդ, Պապոյանի խոսքով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր տեխնոլոգիապես եւ տնտեսապես զարգացած երկրներում աշխատավարձը վճարվում է 100% անկանխիկ ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ