News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

2019-ին Արկտիկան կարող է տաքանալ մինչեւ ծայրահեղ նիշերի եւ կորցնել ավելի շատ սառույց, քան երբեւէ։ Հավանականություն կա, որ ծովային սառույցի մակերեսը կկրճատվի ավելի շատ, քան ռեկորդային 2012-ին, տեղեկացնում է HighTech-ը՝ հղում կատարելով phys.org-ին։

Տագնապի ազդանշաններն արդեն ստացվում են Գրենլանդիայից։ Հունիսի 12-ին տեղի օդերեւութաբանական կայաններից մեկը գրանցել է 17,3°С ջերմաստիճան, ինչը ընդամենը 0,3°С-ով է ցածր բացարձակ առավելագույնից, որը գրանցվել է 2012 թվականի հունիսի 30-ին։ Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, մեկ այլ կայան գրանցել էր այդ օրվա ռեկորդը՝ -1,2°С։

Տաք օդը սակավաձյուն ձմռան ու պարզկա եղանակի հետ միասին առաջ է բերել գրենլանդական սառցադաշտերի զանգվածային հալում, որն սկսվել է մայիսի սկզբին՝ սովորականից մեկ ամիս շուտ։ Սառցադաշտերը կորցրել են 37 մլրդ տոննա սառույց։

Փոփոխությունների արագությունը երեւում է լուսանկարից, որը հետազոտող Սթեֆան Օլսենը կատարել է Գրենլանդիայի հյուսիս-արեւմուտքում անցած շաբաթ։ Նկարում շները վազում են մի քանի սանտիմետր հաստությամբ սառցի վրայով։

Գիտնականների խոսքով՝ վաղ ձնհալը խախտում է տեղի բնակչության եւ կենդանիների սովորական կենսակերպը։ Բացի այդ, գրենլանդական սառցադաշտերի հալումը բարձրացնում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 0,7 միլիմետրով, եւ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ այդ թիվը կբարձրանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել