News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը նոր Սահմանադրությամբ պետք է ՍԴ-ում չաշխատեր։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունը:

«ՀՀ նախկին Սահմանադրությամբ մենք ընտրում էինք Սահմանադրական դատարանի անդամ: Նոր Սահմանադրությունն ընդունելիս մենք սահմանեցինք, որ ՍԴ-ում այլեւս անդամ չի լինելու, լինելու է դատավոր: Եվ այդ ընթացակարգով ընտրվեց մեկ դատավոր՝ Արման Դիլանյանը, իսկ այսօր ընտրվեց Վահե Գրիգորյանը: Դա նշանակում է, որ գործող Սահմանադրության համաձան՝ այս պահին ՍԴ անդամները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, Սահմանադրության ընդունման պահից ի վեր իրավունք չունեին ՍԴ-ում աշխատելու»,-նշեց նա:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ այս պարագայում երկու լուծում կարող էր լինել․ «Երկու լուծում կար այնտեղ՝ կամ Սահմանադրությունը պետք է նախատեսեր անցումային դրույթներում, որ անդամները հետայսու համարվելու են դատավորներ, կամ մյուս տարբերակը, որ իրենք պետք է նույն ընթացակարգով նշանակվեն հաջորդաբար: Այսինքն՝ հաջորդ հերթը կառավարությանն է, կառավարությունը պետք է առաջադրի, հետո դատավորները, հետո նախագահը: Քանի որ անցումային դրույթներով դա նախատեսված չէ, հետեւաբար, մնում է մեկ լուծում: Դա այն լուծումն է, որ ՍԴ դատավորների թեկնածուներին արդեն հաջորդաբար կառավարությունը պետք է ներկայացնի: Այսինքն՝ կառավարությունը պետք է ողջամիտ ժակետում ներկայացնի իր թեկնածուներին: Եվ իր թեկնածուները կհամալրեն ՍԴ դատավորի անդամներին, մենք այլեւս քվորումի խնդիր չենք ունենա: Կարծում եմ՝ մենք զարգացումները պետք է տանենք դրան: Եթե չեմ սխալվում՝ դա հաջորդ նիստով է լուծվելու, եւ մենք աշնանն արդեն կունենանք ՍԴ դատավորի թեկնածուներ»։

Նիկոլայ Բաղդասարյանն, անդրադառնալով Հրայր Թովմասյանի կարգավիճակին, ասաց․ «Ըստ գործող Սահամանադրության՝ ինքը չի հանդիսանում ՍԴ դատավոր, ունի անդամի կարգավիճակ: Եվ անդամը չի կարող լինել նախագահ: Հետեւաբար, ՀՀ Սահմանադրության համաձայն, ինքը չունի ՍԴ նախագահի կարգավիճակ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա...
Ամենաշատ