News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնագետները Գրանադայում հին հռոմեական II–III դարի կապարե սարկովագ են հայտնաբերել, հաղորդում է N+1-ը՝ El Pais-ի վրա հղումով:  

Գտածոն անսպասելի էր, քանի որ հռոմեկան բնակավայրը գտնվել է բլուրում, որտեղ էլ գտնվել է արաբական Ալգամբրա ամրոցը: Իսկ քաղաքի այժմյան կենտրոնը մնացել է գյուղական տեղանքը:

Սարկովագը կշռում է 300-350 կգ, ունի 1,97 մ երկարություն և 40 սմ բարձրություն:

Պեղումների ղեկավար Անխել Ռոդրիգեսի խոսքով՝ արտեֆակտը, հավանաբար, պատկանում է հարուստ մարդու:

Այժմ սարկովագը գտնվում է Գրանադայի հնագիտական թանգարանում և մի քանի շաբաթ անց հետազոտողները մտադիր են բացել այն: Չնայած այն պատկանել է հարուստ մարդու, սակայն պարտադիր չէ, որ դրանում թանկարժեք իրեր լինեն:

Սակայն հնագետները հույս ունեն այնտեղ անձնական իրեր և հագուստ գտնել, որոնք կօգնեն պատմել, թե ինչպես է տեղի ունեցել հուղարկավորությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ