News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում քաղաքը համաձայնել է հաքերներին որպես փրկագին 600 000 դոլար վճարել այն բանից հետո, երբ հաքերները պարալիզացրել են քաղաքի համակարգչային համակարգերը, հաղորդում է AFP-ը:

Վիրուսը, որն անջատել է քաղաքի համակարգչային համակարգերը, թողարկվել է մայիսի 29-ին ոստիկանության քաղաքային վարչության աշխատակիցների կողմից:

Հունիսի 5-ին քաղաքն իր կայքում ծանուցում է տեղադրել այն մասին, որ հայտնվել է տվյալների անվտանգության հետ կապված վիճակում եւ աշխատում է բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ:

Palm Beach Post-ի հաղորդմամբ՝ վիրուսն անջատել է էլեկտրոնային փոստն ու խափանել 911 ծառայության աշխատանքը:

Նշվում է, որ 65 բիթքոինի չափով 600 000 դոլար է փոխանցվել հաքերներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ