News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վրաստանի խորհրդարանի մոտակայքում կրքերը թեժանում են. բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք: Նրանց դիմադրում է ոստիկանությունը՝ թույլ չտալով շենք ներխուժել:

Խորհրդարան է ժամանել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ նրա տեղակալը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Այն, ինչ այստեղ տեղի է ունենում պետական ինստիտուտցիայի վրա հարձակում է»,- ասել է Գախարիան:

Ամբոխի դեմ դեռեւս որեւէ ուժային միջոց չի կիրառվել:

Հրմշտոցի պատճառով մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է, բուժօգնություն է տրամադրվել «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Խաթիա Դեկանոիձեին: Բացի այդ, շենքից մի քանի ոստիկանի են դուրս հանել:

Հաղորդվում է նաեւ, որ այսօր ժամը 19:00-ից առնվազն 5 հազար մարդ է հավաքվել Ռուստավելի պողոտայում:

Ցուցարարները պահանջում են խորհրդարանի ղեկավարի, ՆԳՆ ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականները:

Ցույցին մասնակցում են ընդդիմադիր կուսակցություններ, ինչպես նաեւ ուսանողներ, տարբեր հասարակական շարժումների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շարքային քաղաքացիներ, որոնք հայտարարում են, որ դեմ են «ռուսական օկուպացիային»:

Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցած քաղաքական առաջնորդներն իշխանություններին մեղադրել են անսկզբունքայնության եւ կոլլաբորացիոնիզմի մեջ:

Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել առավոտյան այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը բացել էր Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովըԼ Այն բացվել էր նախօրեին Թբիլիսիում 25 երկրներից 100 պատվիրակների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ, այսօր ռուս պատգամավար Գավրիլովը հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, որից դիմել է միջազգային վեհաժողովի մասնակիցներին: Դա ընդդիմադիրների շրջանում զայրույթ է առաջացրել: Նրանք Գավրիլովին թույլ չեն տվել շարունակել ելույթը:

«Եվրոպական Վրաստան» եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորներն շրջափակել են ամբիոնն ու խոչընդոտել միջոցառմանը:

Ընդդիմադիրների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները դավաճանություն են արել, քանի որ երկիր եւ խորհրդարան են թողել մի մարդու, որն աջակցում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն ու մասնակցել է 1993 թվականին Աբխազիայի վրացիների դեմ պատերազմին: Այժմ ընդդիմությունը պահանջում է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հրաժարականը:

Այդ քայլը քննադատել է նաեւ «Վրացական երազանք» կուսակցությունը, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ