News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սենատը կողմ է քվեարկել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և արաբական այլ երկրներին միլիարդավոր դոլարների չափով զենքի վաճառքի արգելմանը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վետո սաուդցիներին զենքի վաճառքի արգելքի մասին բանաձեւի վրա:

Այնուամենայնիվ, Սենատում ձայները բավարար չեն նախագահի վետոյի հաղթահարման համար:

Բանաձևի կողմնակիցներ դեմոկրատներ Բոբ Մենենդեսն ու հանրապետական Լինդսի Գրեմն ասում են, որ ցանկանում են մեսիջ ուղարկել Սաուդյան Արաբիային այն մասին, որ Վաշինգտոնը դժգոհ է թագավորությունում մարդու իրավունքների վիճակով՝ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո: Գրեմն ընդգծել է թագավորության հետ հարաբերություններում պառակտումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ