News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների եզրափակիչ փուլ են անցել երկրի նախկին եւ ներկայիս արտգործնախարարներ Բորիս Ջոնսոնն ու Ջերեմի Հանթը: Բորիս Ջոնսոնն ակնհայտ ֆավորիտ է համարվում, հաղորդում է BBC-ը:  

Հաղթողի անունը պարզ կլինի հուլիսի վերջին:

Ավելի վաղ շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը պարտվել էր Հանթին ընդամենը 2 ձայնով՝ 75-ը 77-ի դիմաց:

Բորիս Ջոնսոնը հավաքել է 160 ձայն:

Այժմ այդ երկուսից կընտրեն Պահպանողական կուսակցության մոտ 160 հազար անդամ՝ քվեարկելով փոստի միջոցով:

Թեկնածուները 16 հանդիպում կանցկացնեն կուսակցության ղեկավարների եւ լրագրողների հետ:

Հաղթողը կփոխարինի Թերեզա Մեյին: Ըստ Պահպանողական կուսակցության՝ հաղթողի անունը հայտնի կդառնա հուլիսի 22-25-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ