News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա եւ լուսաձայնային նռնակներ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ցույցը օրենքի շրջանակից դուրս է եկել, եւ ցուցարարները ոստիկանների պահանջներին չեն ենթարկվել: Գերատեսչությունից հայտնել էին, որ իրենք որոշել են «հարկադրանքի համաչափ հատուկ միջոցներ» օգտագործվել  ֆիզիկական դիմակայությունը կանխելու համար:

Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը հայտնում է, որ ցուցարարները ավերել են Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող «Վրացական երազանքի» գրասենյակը: Դրանց բացի, ցույցի մի քանի մասնակիցներ փողոցում այրել են «Վրացական երազանք» կուսակցության դրոշը:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ լրագրողները եւ օպերատորները Ռուսթավելի պողոտայում ցույցը լուսաբանելիս տուժել են հատուկջոկատայինների արձակած ռետինե փամփուշտներից:

Տուժածների թվում է Reuters-ի Հարավային Կովկասի թղթակից Մակա Անտիձեն, On.ge լրատվամիջոցի լրագրողներ Գվանցա Նեմսաձեն եւ Աննա Վախտանգաձեն, ինչպես նաեւ «Ռուսթավի 2»-ի օպերատորները:

«Փիրվելի» հեռուսաալիքի տեղեկություններով՝ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել են Վրաստանի Առաջին ալիքի 3 օպերատոր եւ մեկ լրագրող: Նրանցից երկուսին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում, երկուսին տեղափոխել են հիվանդանոց միջին ծանրության վնասվածքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ