News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը «Կոմերսանտի» հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին է նստել Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ, որի նախագահն է, քանի որ իրեն հրավիրել են զբաղեցնել հենց այդ տեղը:

«Այս կապակցությամբ ոչ մի թերասացություն չի եղել: Ընդունող կողմը որտեղ հրավիրում է նստելու, այնտեղ էլ տեղավորվում եմ»,- ասել է նա: Գավրիլովը պարզաբանել է, որ արարողակարգի համաձայն՝ այդ տեղը զբաղեցնում է Գլխավոր ասամբլեայի նախագահը, այսինքն՝ տվյալ դեպքում նա:

Պատգամավորը հավելել է, որ խորհրդարանի խոսնակի տեղից է ելույթ ունեցել Հունաստանում, Լիբանանում եւ այլ երկրներում: «Իհարկե, ես պատրաստ եմ աշխատել թեկուզ կողադիր աթոռակի վրա. անկեղծ ասած, ես համեստ մարդ եմ, եւ տանտերերը որտեղ նստեցնեն, այնտեղ էլ կնստեմ: Այս դեպքում ահա այդտեղ նստեցրին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ նիստը կոռեկտ է վարվել, բայց ընդմիջմանը շենք են «ներխուժել ծայրահեղականները» եւ փաստաթղթերը ոչնչացրել:

Վրացական ընդդիմության տարածած տեղեկությունները, որ Գավրիլովը մասնակցել է Աբխազիայում մարտական գործողություններին, խորհրդարանականը սուտ է անվանել: Նա պնդում է, որ անկախության հռչակումից հետո  ընդհանրապես Աբխազիայում չի եղել:

«Սա սուտ է եւ սադրանք: Ինձ համար անչափ ցավալի է, որ վրացական լրատվամիջոցները այն հրապարակել են: Ի դեպ, մեր պատգամավորները տեսել են, թե վրացի լրագրողներին ինչպես են ուղղորդել կուրատորները, որոնք խոսում էին անգլերենի ամերիկյան տարբերակով»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ ռուս պատգամավորի ելույթը դարձել է Թբիլիսիում ցույցերի պատճառը, որոնք վերաճել են ոստիկանների հետ բախումների: Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են հատուկ միջոցներ: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 52 մարդ, որոնցից 38-ը ոստիկաններ են: Մասնակիցներն ավերել են «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ