News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՄ-ից մոտ 17 մլն դոլար է տրամադրվելու դատաիրավական համակարգում բարեփոխումներն ապահովելու համար: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վեթինգի ու անցումային արդարադատության հետ կապված ձգձգումները պայմանավորված են այդ գումարի տրամադրման ուշացման փաստով:

Ըստ նույն տեղեկությունների, նշյալ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ հնարավոր է ևս 13 մլն դոլարի ներգրավում, չի բացառվում՝ շատ արտոնյալ վարկի տեսքով:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է, որ այդ գումարների հաշվին նաև դատավորների աշխատավարձները բարձրացվեն: Ի դեպ, երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀում դատական իրապես անկախ համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը բարձրացնելու մինչև 2,5-3 միլիոն դրամ, բայց դա պետք է անել մեր միջազգային դոնոր գործընկերների աջակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ