News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ հուշարձանների պահպանման ուղղությամբ մեր երկիրը մի շարք խնդիրներ ունի, եւ դրանք կապված են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում գոյություն ունեցող հուշարձաններին: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի փոխանցմամբ` մերօրյա Սփյուռքի նորակառույց որոշ եկեղեցիներ նախագծված են այնպիսի շնչով ու մոտեցումներով, որոնք որեւէ գծով չեն հուշում, որ իրենք հայկական ճարտարապետական հուշարձաններ են:

Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ այդ նորակառույց եկեղեցիների մեծ մասը նման են մոդեռնիստական մշակութային տների: «Դրա վառ օրինակներն են Թեհրանում կառուցված Սուրբ Սարգիս ու Սրբոց Վարդանանց եկեղեցիները», ասել է Սամվել Կարապետյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ են այդպիսի եկեղեցիներ կառուցում, հուշարձանագետը նշել է, որ դրանց մի մասի ճարտարապետները նույնիսկ հայեր չեն ու չեն կարող հայկական եկեղեցի կառուցել, գրում է «Ազգ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ