News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վրաստանի ընդդիմությունն այսօր երեկոյան կվերականգնի Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցը: Այս մասին լրագրողներին հայտնել է վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է անօրինական գործողությունների մեջ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդդիմախոսների կարծիքով՝ ստեղծված իրավիճակի համար կառավարության քաղաքական պատասխանատվությունն անխուսափելի է:

«Մենք մեր ցույցերը չենք դադարեցնի: Երեկոյան 7-ին մենք դարձյալ կհավաքվենք խորհրդարանի մոտ: Տեսնենք, թե հիմա որքան մարդ կգա, քանի որ այստեղ արդեն քաղաքականությունն ու քաղաքական ուժերը կապ չունեն: Այսպես կոչված իշխանությունը կազմավորվել է ռեժիմի եւ դիմակայել Վրաստանի քաղաքացիներին, որոնցից խլել են սահմանադրական իրավունքները, վիրավորական է այն, որ այդ մարդիկ տարիներ շարունակ անշահախնդիր պաշտպանել են այս երկրի անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- լրագրողներին ասել է Վաշաձեն:

Նախկին իշխող կուսակցության առաջնորդի խոսքով՝ ինչպես հինգշաբթի, բողոքի ցույցերին կմիանան գործնականում բոլոր ընդդիմադիր ուժերը:

«Բոլոր ընդդիմադիր առաջնորդները համաձայն են, եւ ստացվել է այնպես, որ ոչ մեկը չի ուզում իշխող քաղաքական ուժին՝ ստացվել է «բոլորը՝ հանած մեկ»... Դա նշանակում է բոլոր քաղաքական կուսակցություններ՝ հանած մեկը, իսկ ընդհանրապես հասարակություն՝ հանած մեկ՝ հանած, այսպես կոչված, «Վրացական երազանք»-ը»,- հայտարարել է Վաշաձեն:

Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ընդդիմությունը տեղեկություն կներկայացնի գործողությունների մանրամասն ծրագրի մասին:

Ակցիան շարունակվում է

Վրաստանի Առաջին ալիքը միաժամանակ հայտնում է, որ լուսաբացին ցուցարարների խումբը կրկին ուղղվել է դեպի խոհրդարանի շենք: Նրանք Ֆիլհարմոնիայի շենքի դիմաց մեքենա են շրջել եւ ջադել: Առաջին ալիքի տեսախցիկը գրանցել է, թե ինչպես է ակցիայի մասնակիցներից մեկը պատուհանի վրա քար նետել:

Ոստիկանները Ֆիլհարմոնիայի տարածքում ձերբակալել են Առաջին ալիքի լրագրող Նիկա Մուխիգուլաշվիլիին:

«Մոամբեի» օպերատորը պատմել է, որ ոստիկանները ցույցի մասնակիցների մի մասին ձերբակալել են մուտքերից մեկի մոտ, ինչը նկարահանել է Մուխիգուլաշվիլին: «Ոստիկանները նրանից պահանջել են ընթացող իրադարձությունները չնկարահանել: Նիկան ասել է, որ լրագրող է, բայց ոստիկանները նրան ծեծել են, իսկ ավելի ուշ ձերբակալել: Օպերատորից խցիկը վերցրել են ու ջարդել:

Նախագահը՝ հինգերորդ շարասյան մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ռուսթավելու պողոտայի իրադարձություններին, որտեղ մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ցույցի Վրաստան Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության այցելության պատճառով։

«Շատ մեծ հանցագործություն էր այն, ինչն այսօր տեղի ունեցավ. փաստ, որը նսեմացնում է երկիրն ու նրա արժանապատվությունը, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում արհեստականորեն ստեղծված ալիքը, հակապետական գործողությունները, կոչերը՝ արված ներսից կամ դրսից, որոնք ուղղված էին խորհրդարան ներխուժմանը եւ պետական հեղաշրջմանը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին «Ֆեյսբուքի» իր էջում։

«Ռուսաստանը մեր թշնամին է եւ օկուպանտ։ Նրա կողմից կառավարվող հինգերորդ շարասյունն այսօր կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան։ Մեկ անգամ էլ ասեմ, որ երկրի եւ հասարակության պառակտումն ու ներքին դիմակայությունն ամենից շատ ձեռնտու են հենց Ռուսաստանին եւ նրա ամենալավ ուսումնասիրված զենքին։ Նա, ով խրախուսում է եւ ում բավարարում է ներքին դիմակայությունը, կամա-ակամա դառնում է ռուսական քաղաքականության ուղեվարն ու նրա ծրագրերի իրականացնողը...»,- նշել է Զուրաբիշվիլին։

Բացի այդ, նա մեկնաբանել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հայտարարությունը, որը կոչ է արել ոստիկանությանը ուժ չկիրառել ցուցարարների դեմ Թբիլիսիում եւ անցնել նրանց կողմը։ Ինչպես հայտնի է, Սաակաշվիլին ներկայում Ուկրաինայի քաղաքացի է։

«Բնավ ընդունելի չէ, որ օտարերկրյա քաղաքացին կողքից անհնազանդության կոչ է անում «իր իսկ ստեղծած ոստիկանությանը», եւ նման հակասահմանադրական կոչերը տարածվում են հանրային ալիքներով։ Եկել է ժամանակը, որպեսզի պետությունն արձագանքի այդ բոլոր խախտումներին եւ հնարավորություն չտա ապակառուցողական ուժերին իրականացնել Մոսկվայի պլանները»,- գրում է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ նախօրեի երեկոյան բողոքի ցույցի մասնակիցները փորձել են անցնել ոստիկանական արգելապատնեշը եւ մտնել խորհրդարան, ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել, ռետինե փամփուշտներ եւ ջրնետ մեքենա նրանց ցրելու համար։

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ռուսթավելու պողոտայի իրադարձությունների հետեւանքով տուժել են ցույցի 14 մասնակից եւ 38 իրավապահ։ Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, թե արցունքաբեր գազից բացի, ինչից են տուժել ցուցարարները։

Բողոքի պատրվակ է դարձել Թբիլիսի ռուսաստանյան պատվիրակության այցելությունը՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴԿԿ անդամ Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ։ Պատվիրակությունը եկել է մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին (ՈւՄՎ), որը տեղի էր ունենում խորհրդարանում։ Գավրիլովը, որը ՈւՄՎ նախագահն է, բացել է նիստը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստած։ Դա առաջացրել է վրացական ընդդիմադիր կուսակցությունների դժգոհությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ