News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ջորջիա նահանգում մահապատժի են ենթարկել կալանավորին, որը դատապարտվել էր բանտի հսկչին սպանելու համար ավելի քան 20 տարի առաջ, տեղեկացնում է AFP-ն։

42-ամյա Մարիոն Ուիլսոն-կրտսերին մահացու ներարկումը կատարել են տեղի ժամանակով ժամը 21.52-ին Ջեքսոնի բանտում։

Ուիլսոնը դատապարտվել էր սպանության համար, որը կատարել էր 1996 թվականի մարտին «Ժողովրդական ազգ» ավազակային կազմավորման առաջադրանքի շրջանակում։ Նա հանցակցի՝ Ռոբերտ Էռլ Բաթսի հետ միասին հետեւել էր բանտի հսկչին՝ Դոնովան Քորի Փարքսին։ Նրանք մոտեցել էին նրան ավտոկայանատեղիում եւ խնդրել իրենց տուն տանել, բայց հենց հայտնվել են մեքենայում, Բաթսը հանել է ատրճանակը։

Ուիլսոնը եւ Բաթսը ձերբակալվել են, դատապարտվել մահապատժի։ Բաթսը մահապատժի է ենթարկվել 2018-ի մայիսին։

Ուիլսոնը պնդում էր, որ ինքը չի արձակել մահացու կրակոցը։ Սակայն ներման միջնորդությունը մերժվել է։

Մահապատժից առաջ Ուիլսոնն ասել է, որ երբեք ոչ մեկի կյանքը չի խլել։ Նա նաեւ ասել է ընտանիքին, ընկերներին, որ սիրում է նրանց։

Ուիլսոնը 10-րդ դատապարտյալն է, որը մահապատժի է ենթարկվել այս տարի ԱՄՆ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ