News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տանկային զորամասում կարգապահությունն առաջնահերթ է։ Այս մասին ասում է տանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում, որոնք մասնակցում են Հայաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած մամուլի շրջագայությանը։

«Հենց դրանից է շատ բանով կախված զորակազմի գործողությունների կարգավորվածությունը եւ որպես հետեւանք՝ ընդհանուր գործի հաջողությունը»,- նշում է Գաբրիելյանը։

Ինչպես պարզվեց, հենց փոխգնդապետ Գաբրիելյանի հրամանատարության ներքո է հայկական թիմին հաջողվել հաղթել տանկային գումարտակի մրցումներում 2014-ին մերձմոսկովյան Ալաբինոյում։ Հիշեցնենք, որ այն ժամանակ հայկական թիմին հաջողվեց նվաճել գլխավոր մրցանակը՝ Т – 90 տանկը։ «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԸ արտադրած տանկը հասցվել է հանրապետություն եւ ընդգրկվել Հայաստանի Զինված ուժերի կազմում՝ դառնալով ՀՀ ԶՈւ Т-90 տեսակի առաջին մեքենան։ Հատկանշական է, որ ի տարբերություն մյուս թիմերի, տանկային գումարտակի հայկական անձնակազմում նաեւ ժամկետային ծառայողներ կային։ Տանկի վարման վարպետության եւ գնդացիրներից ու հրանոթներից ճիշտ նշանառության մրցումներին մասնակցում էին աշխարհի 12 երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Անգոլայից, Հայաստանից, Բելառուսից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Քուվեյթից, Մոնղոլիայից եւ Սերբիայից։ Առաջին երեք տեղերը զբաղեցրին Ռուսաստանը, Հայաստանը եւ Չինաստանը։

Փոխգնդապետ Գաբրիելյանի խոսքով՝ կան եւ խնդիրներ եւ աշխատանքային հարցեր, դրանք բոլորը լուծվում են ամենօրյա կարգով:

«Երիտասարդ համալրումը սովորում է պրոֆեսիոնալ սպաների կողմից: Զորամասը մասնակցել է բազմաթիվ զորավարժությունների եւ դաշտային վարժանքների: Մեծ ուշադրություն է դարձվում տանկիստի մասնկագիտությանը եւ իհարկե կրակային պատրաստությանը: Անձնակազմը պատրաստ է մարտական գործողությունների լիրաժեք մասնակցությանը եւ հակառակորդի ոչնչացմանը», - ընդգծեց զորամասի հրամանատարը:

Ծառայության ընթացքում ձեռք բերված տանկիստի մասնագիտությունը թույլ է  տալիս մեխանիկ վարորդի որակավորում ստանալ, ինչը նրանց անհրաժեշտ կլինի քաղաքացիական կյանքում: Երիտասարդ համալրումը մասնագիտությունն ընտրում է ուսումնական զորամասում եւ գալիս է տանկային զորամաս՝ արդեն  կես տարվա ուսման պաշարով: Ավելի խորը մասնագիտական ուսուցումը եւ թիմում աշխատելը սովորում են արդեն զորամասում:

Հարցին՝ ինչպես է նա վերաբերում կանանց համար տանկերի վարման ուսուցման հեռանակրին՝ զորամսասի հրամանատարը կատակով ասաց.

«Դժվար հարցեր եք տալիս»:

Իհարկե, ԶԼՄ ներկայացուցիչները տանկերը բարձրանալու եւ զրահապատ մեքենաների եւ հյուրեի այցից ուրախացած երիտասարդ տանկիստների ֆոնին լուսանկարվելու հնարավարություն բաց չթողեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ