News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վիթխարի տարբերություն կա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս դատավարության եւ այլ դատավարությունների միջեւ: Հունիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի նիստում երեկ տեղի ունեցած միջադեպը, երբ դատավոր Արմեն Դանիելյանը նախընտրեց չլսել պաշտպանության կողմին, փաստաբանը շեշտեց, որ նման պահվածքն աննախադեպ երեւույթ է: «Պաշտպանության կողմին թույլ չեն տալիս միջնորդություն կատարել, եւ երբ ելույթ ունենալու հերթն է, միջնորդության փաստը դիտարկում են որպես խախտում եւ զրկում ելույթ ունենալու իրավունքից: Չի ստացվի ինչ-որ զուգահեռներ անցկացնել, որովհետեւ նման բան ընդհանրապես չի եղել: Նույնիսկ չենք մտաբերում՝ ՄԻԵԴ-ը ըստ խախտումների ծավալի նման գործ քննե՞լ է»,- արձանագրեց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ փաստաբաններն առաջին իսկ նիստից հայտնել են, որ միջնորդություններ ունեն: Օգտվելով այն հանգամանքից, որ այս դեպքում օրենքը չի կարգավորում քայլերի հաջորդականությունը, դատավորը մշտապես հետաձգում էր պաշտպանության կողմին միջնորդություն ներկայացնելու հնարավորություն ընձեռելու պահը: Այդ պահն այդպես էլ չեկավ: Երբ մեզ ձայն տրվեց, մենք որոշեցինք, որ կարող ենք միջնորդության մասին բարձրաձայնել: Դատավորը միջնորդության փաստը գնահատեց որպես խախտում: Այսպիսի պահվածքին անհնար է իրավական գնահատական տալ: Կարելի է բժշկական գնհատական տալ»,- նշեց փաստաբանը:

Նա շեշտեց, որ 25 օրում անհնար է ծանոթանալ գործի 85 հատորին: «Այսինքն՝ դատավորը մտադիր է որոշում ընդունել մի իրավիճակում, երբ գործին ծանոթ չէ, եւ հրաժարվեց լսել կողմերից մեկին: Այս իրավիճակում ցանկացած որոշում ապօրինի է»,- շեշտեց փաստաբանը:

Նա հիշեցրեց, որ նախկինում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հիմա քաղաքական գործիչ է դարձել եւ կանխատեսումներ է անում: Այսպես՝ նա կանխատեսել է, որ ՍԴ-ն կձգձգի դիմումի քննությունը, որպեսզի դատարաններին հնարավորություն տա ուղղել առաջին ատյանի դատավորի սխալը: «Այսինքն՝ խոսում է Վերաքննիչ դատարանի գործողությունների մասին: Փաստացի նման դասավորության դեպքում ՍԴ որոշումն իմաստից զրկվում է: Ջհանգիրյանը նաեւ կարծում է, որ ՍԴ-ն կա՛մ գործը չի քննի, կա՛մ կքննի այլ կազմով: Այսինքն՝ դատն ավարտված չէ, իսկ որոշումները կանխորոշված են: Սա նշանակում է, որ նրանք վաղուց միջամտել են արդարադատության իրականացմանը եւ վաղուց են որոշել, թե ինչ պետք է անեն ՍԴ-ն եւ Վերաքննիչ դատարանը, եւ անգամ որոշել են հարցը այլ կազմով»,- նշեց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այս հայտարարությունը դարձել է հանցագործության մասին հաղորդում տալու առիթ: Փաստաբանն ընդգծեց, որ արդարադատության ամբողջ համակարգն աշխատում է, որպեսզի ապահովի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:

«Արդեն մեկ տարի է, ինչ այս ամենը կատարվում է եւ բոլորի համար պարզ է, որ Քոչարյանի կալանքի համար ոչ մի հիմք չկա, սա կարմիր թելով անցնում է ամբողջ գործով: Երբ վարչապետին զեկուցեցին, որ «գործը ջուր է», սկսեցին միջամտության տարբեր ձեւեր ի հայտ գալ: Բայց դրանք էլ փոքր ազդեցություն ունեն: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ստիպված են ավելի ուժեղ եւ խայտառակ միջոցներ ձեռնարկել Քոչարյանի կալանքն ապահովելու համար:

Եթե մեկ տարի առաջ բավական էր զանգը, ապա այժմ, գործի ապօրինի գործողությունների բացահայտմանը զուգընթաց, գործադիր իշխանություններից պահանջվում են ավելի կոպիտ միջոցներ:

Վարչապետը ստիպված էր սպառնալ դատարաններին: Դատավորները հասկանում են, թե ինչ քայլերի են նրանք գնում, արդեն երեք դատավորներ, անկախ տուգանքներից, հրաժարվեցին գործից: Դատավոր Գրիգորյանը որոշեց ազատ արձակել, եւ սկսվեց դատավորի վրա ճնշումը, հեռախոսահամարը եւ հասցեն ձեռքից ձեռք էին փոխանցում: Դուք հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ նրանք բողոքելու են դատավոր Դանիելյանի դեմ, թեեւ արդյունք չեն սպասում:

«Պարադոքսն այն է, որ եթե մենք ցանկացած ատյան ցանկացած դատավորի դեմ բողոք ներկայացնենք, եթե դա Քոչարյանի դեմ է, ապա ոչ միայն անհեռանկարային է, այլեւ հակառակ արդյունքն է տալիս: Այնուամենայնիվ, մենք բողոքելու ենք եւ բացառված չէ, որ միջազգային ատյաններ»,- ասաց Ալումյանը:

Նրա խոսքով՝ իրենք բողոքելու են դատավոր Դանիելյանի դեմ, թեեւ արդյունքի չեն սպասում:

«Պարադոքսն այն է, որ եթե մենք ցանկացած ատյան ցանկացած դատավորի դեմ բողոք ներկայացնենք, եթե դա Քոչարյանի դեմ է, ապա դա ոչ միայն անհեռանկարային է, այլեւ հակառակ արդյունքն է տալիս:

Այնուամենայնիվ մենք բողոքելու ենք եւ բացառված չէ, որ միջազգային ատյաններ»,- ասաց Ալումյանը:

Խոսելով դատավոր Դանիելյանի անձի մասին՝ նա նշեց, որ նա անվստահություն է առաջացնում եւ ոչ միայն այդ գործով: «Նա հայտնի անձ է պատվերների կատարման իմաստով: Բոլոր փաստաբանները գիտեն այդ մասին: Ես դեռ չեմ հանդիպել փաստաբանների, որոնք դրական կամ չեզոք են վերաբերվում այդ դատավորի մասնագիտական գործունեությանը: Ի սկզբանե պարզ էր, որ նա դատախազության կամքին հակառակ չի գնալու»,- ասաց փաստաբանը՝ հավաստիացնելով, որ պաշտպանության կողմը կպնդի գործընթացի վերսկման մասին, որպեսզի հնարավորություն ունենա արտահայտել իր կարծիքը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը նախօրոին որոշել էր հեռանալ խորհրդակցական սենյակ՝ առանց պաշտպանական կողմին լսելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ