News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Թեհրանին Օմանի միջոցով, որ Իրանի վրա ԱՄՆ հարձակումն անխուսափելի է։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական պաշտոնական անձանց։

«Իր ուղերձում Թրամփն ասել է, որ դեմ է Իրանի հետ պատերազմին եւ կցանկանար Թեհրանի հետ քննարկել տարբեր հարցեր։ Նա կարճ ժամանակ է տվել, որպեսզի ստանա մեր պատասխանը։ Բայց Իրանի անհապաղ պատասխանն այն էր, որ դա կախված է Գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիից, որը պետք է որոշում ընդունի այս հարցի վերաբերյալ»,- անանունությունը պահպանելու պայմանով ասել է պաշտոնյաներից մեկը Reuters-ին։

Մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ իրանական կողմը հասկանալ է տվել, որ «առաջնորդը դեմ է ցանկացած բանակցության, բայց տեղեկությունը կփոխանցվի նրան որոշում կայացնելու համար։ Սակայն մենք ասացինք օմանցի պաշտոնյային, որ ցանկացած հարձակում Իրանի վրա կունենա տարածաշրջանային եւ միջազգային հետեւանքներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ