News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ուժեղացված ծառայությունը Երեւանում եւ մարզերում շարունակվելու է. այսուհետ դա մեր առօրյան է լինելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության զորքերի օրվա առթիվ միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Մենք ոչ ենք ասելու օրինախախտին ու հանցագործին: Ինչ-որ տեղ կարող ենք հանդուրժող լինել այն քաղաքացիների հանդեպ, որոնք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված խախտումներ են թույլ տալիս: ՀՀ-ում օրենքը բոլորի համար է եւ որեւէ մեկը չի կարող խախտել հասարակական կարգը, էլ չեմ ասում սահմանադրական կարգի մասին»,-ասաց նա:

Հարցին, թե ճիշտ չընկալվե՞ց ոստիկանության հանդուրժողականությունը, Օսիպյանն արձագանքեց. «Հեղափոխությունից հետո, մեկ տարի առաջ մենք մի փոքր անտեսեցինք, հանդուրժող եղանք, բայց այսօր արդեն ոստիկանությունն այլեւս հանդուրժող չէ»:

Տպել
Ամենաշատ