ՀՀ ոստիկանության թիվն այնքան էլ մեծ չէ համեմատած անգամ եվրոպական երկրների հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության զորքերի օրվա առթիվ միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ոստիկանությունում տեղի է ունենում օպտիմալացում եւ չի բացառվում, որ այս կամ այն կրկնվող ծառայությունները միավորվեն, դառնան մեկ ծառայություն»,-հավելեց նա: