News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթություններից է զինված ուժերում կանանց դերի բարձրացման, խտրականության արգելքի, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովման խնդիրները:

Հասարակությունում դեռեւս պահպանվում է այն կարծրատիպը, թե զինվորական ծառայությունը նախատեսված է միայն տղամարդկանց համար: Չնայած, ատիճանաբար ավելի դրական վերաբերմունք է դրսեւորվում զինված ուժերը կանանցով համալրելու հարցին՝ կանայք զինված ուժերում եւ հատկապես՝ հրամանատարական բարձր կոչումներ ունեցող անձանց շարքերում, դեռեւս շարունակում են փոքրամասնություն կազմել:

Պետք է հետեւողական միջոցներ ձեռնարկել զինված ուժերում կանանց դերի բարձրացման ուղղությամբ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման հիմնական առաջարկները հանգում են հետեւյալին.

օրենքով սահմանել, որ ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր ծառայության տեղափոխել նաեւ ամուսնուն (կնոջը) նրա (նրանց) համաձայնությամբ, եթե փոխվում է մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր տեղափոխումը չի կատարվում,

օրենքով սահմանել, որ տարբեր համակարգերում ծառայող ամուսինները ծառայության են նշանակվում միմյանց հնարավորինս մոտ զորամասերում, որպեսզի կարողան միասին բնակվել,

կին զինծառայողների իրային ապահովումը համապատասխանեցնել նույնաբնույթ ծառայություն անցնող տղամարդ զինծառայողների իրային ապահովմանը,

զինծառայողների իրային ապահովման հաճախականությունը սահմանազատել ըստ (պայմանական անվանմամբ) զորամասային եւ ոչ զորամասային պայմաններում ծառայություն իրականացնելու հանգամանքի,

զանգվածային լրատվության միջոցներով ավելացնել կանանց զինվորական առօրյան լուսաբանող տեղեկատվությունը՝ շեշտադրելով կանանց առանցքային դերը զինվորական ծառայության մեջ,

կատարել ակտիվ հանձնառություն՝ փոխելու մտածողությունը բոլոր հրամանատարական մակարդակներում եւ փոխելու զինված ուժերի ներքին մշակույթն այնպես, որ բոլոր տարբերությունները դրականորեն ընդունվեն եւ հաշվի առնվեն,

ներառել ուսուցում սեռերի հավասարության վերաբերյալ ռազմական ուսուցման բոլոր փուլերում եւ ռազմական ուսումնական հաստատություններում ապահովել թե կանանց, թե՛ տղամարդկանց դասավանդումը,

կանանց համար հասանելի դարձնել ՀՀ զինված ուժերի բոլոր պաշտոնները բոլոր տեսակի զորքերում,

միջոցներ ձեռնարկել կանանց հավաքագրելու եւ նրանց այն դերերում ներգրավելու ուղղությամբ, որոնցից նրանք նախկինում դուրս են թողնվել, դիտարկել այդ մասնագիտությունների համալրման ժամանակ կիրառված ֆիզիկական չափանիշները եւ փորձնական ծրագրերի նպատակահարմարությունը՝ կանանց համալրումն այդ մասնագիտություններում խթանելու նպատակով,

զինվորական ծառայությանն առնչվող տարբեր քննարկումների ու դասընթացների ժամանակ կանոնավոր կերպով ընդգրկել բոլորի իրավահավասարության, տվյալ դեպքում՝ կանանց իրավունքներին վերաբերող հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ