News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանը երկարացնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլ պաշտոնատար անձանց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը քննելու ժամկետը՝ դրանով իսկ հաստատել է հարցի լրջությունը եւ դիմումի հիմնավորվածությունը: Այս մասին հունիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդեւանյանը:

Փորձագետը շեշտեց, որ Սահմանադրության եւ օրենսդրության տրամաբանությամբ՝ գործի կասեցումը եւ ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ: «Պատկերացրեք, եթե բողոքարկման ենթակա լիներ, դա պետք է նախատեսեր բոլոր ատյանները: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել Վճռաբեկ դատարանի, բարձրագույն ատյանի հետ»,- նշեց փորձագետը: Նրա խոսքով՝ օրենսդրությունը, հակառակը, նախատեսում է որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում փոխանցել ՍԴ: Ընդ որում՝ գործի վերսկսում չի նախատեսված մինչեւ ՍԴ որոշման ընդունումը:

Փորձագետը կտրականապես համաձայն չէ դատախազի այն պնդմանը, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործով անցնողների նկատմամբ 300.1 հոդվածի կիրառման հետ կապված ոչ մի խնդիր չկա, չնայած հոդվածն ընդունվել է բուն իրադարձություններից մեկ տարի ուշ: Նրա խոսքով՝ ՍԴ-ն իսկապես քննարկել է հարցը, եւ խոսքը վերաբերում է տեխնիկական դետալներին, այն մասին, թե դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը: ՍԴ եզրակացությունը կարող են, բայց մեկնաբանությունները վերջնական չեն եւ պարտադիր չեն, իսկ կասկածների դեպքում դատարանը պետք է դիմի ՍԴ: Ինչպես պարզվել է, ոչ մի այլ դեպքում ՍԴ դիմելը չի բողոքարկվել, հայտնեց Արամ Վարդեւանյանը:

«Ավելին՝ ՍԴ-ն մեկ ամսով է երկարացրել քննության ժամկետը: Սովորաբար քննության համար 20 օր է հատկացվում, բայց ՍԴ-ն կարող է երկարացնել: Դատախազությունը սրա վրա ուշադրություն չի դարձրել: Կարծիք կա, որ եթե դատավորի որոշումը հիմնավորված չլիներ, ՍԴ-ն այսպես չէր վարվի: Սա նշանակում է, որ վեճի առարկան այնպիսին է, որ նույնիսկ ՍԴ քննության համար ժամանակ է հարկավոր: Իրավիճակի անհեթեթությունն այն է, որ Վերաքննիչն դատարանը որոշում է կայացնելու մի գործով, որը ՍԴ վարույթում է»,- նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում է ընդունել երաշխավորությամբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին, ինչպես նաեւ որոշում է ընդունել գործի քննությունը կասեցնել եւ փոխանցել ՍԴ 300.1 հոդվածի իրավաչափությունը որոշելու համար: ՍԴ-ն դիմումն ընդունել է: Միաժամանակ դատախազությունը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Նախօրեին Վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հրաժարվել է լսել պաշտպանական կողմին եւ խորհրդակցական սենյակ է գնացել որոշում կայացնելու: Նիստը տեղի է ունենալու հունիսի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ