News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածի իրավակիրառման հարցով վերջնական խոսքը Սահմանադարական դատարանինն է՝ դուր է գալիս դա, թե ոչ: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում էր ընդունել անձնական երաշխավորությամբ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաեւ վճռել էր կասեցնել գոործի քննությունը եւ ՍԴ փոխանցել 300.1 հոդվածի իրավակիրառման որոշման համար:

Միաժամանակ դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկել էր  առաջին ատյանի դատարանի որոշումը: Նախօրեին Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ հրաժարվել էր լսել պաշտպանական կողմին եւ հեռացել էր խոհրդակցական սենյակ որոշում ընդունելու համար: Նիստը կկայանա հունիսի 25-ին:

Փաստաբանը ներկայացրեց իրավիճակը՝ տարակուսանք հայտնելով այն կապակցությամբ, որ Վերաքննիչ դատարանի վարույթում միանգամից հայտնվել են 2 տարբեր բողոքներ՝ խափանման միջոցի եւ ՍԴ դիմելու հետ կապված:

Ընդ որում խափանման միջոցի հարցն ընդհանրապես չի քննվել:

Դատավորի ջանքերով, ամբաստանյալը եւ նրա փաստաբանները զրկվել են գործընթացին մասնակցելու, միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից, դրանով իսկ խախտվել են նրա իրավունքները: «Իրավագիտության պատմության մեջ ոչ ոք նման բան  չի հիշում: Դա չափազանց ամոթալի քայլ է, որը լուրջ հետեւանքներ կունենա », - ընդգծեց փաստաբանը:

Ընդ որում նա հիշեցրեց այլ դատական գործընթացները, որոնց վերաբերյալ դատավորները դիմել են ՍԴ եւ դա դատախազության վրդովմունքը չէր առաջացնում:

Ռոբերտ Քոչարյանի գործում դատարանը օրենքի նույն դրույթի վերաբերյալ երկու տարբեր փորձագիտական մեկնաբանություններ ուներ եւ իբրեւ թե արդար որոշում կայացնելու համար դատարանը դիմել էր ՍԴ:

«Դիմումը վարույթ ընդունելով ՍԴ-ն համաձայնել էր հարցերի առկայության հետ: Սակայն երկու դատարանները չեն կարող միաժամանակ  քննել գործը, քաոս կստացվի: Վերջնական խոսքը ՍԴ-ինն է՝ դուր է գալիս դա, թե ոչ», - ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ դատախազությունը մյուսներին մեղադրելով երկակի ստանդարտներում, նա էլ ինտենսիվորեն  դրանք կիրառում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ