News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանում ներկայումս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած քաղաքացի կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին, եթե դա դատախազությունը ցանկանա: Հունիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Խոսելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետին թվով 300.1 հոդվածի կիրառման իրավաչափությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշման մասին՝ փաստաբանը հիշեցրեց, որ հանցագործությունը կատարելուց հետո ընդունված հոդվածի կիրառման անթույլատրելիության նկատառումից ելնելով է հենց կասեցվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործով անցնող 7 անձանց քրեական հետապնդումը: Այսինքն՝ հոդվածը տարածվում է 2009 թվականի մարտի 4-ից հետո կատարված արարքների վրա, իսկ մինչ այդ այն գոյություն չուներ: Փաստաբանը հիշեցրեց ՄԻԵԴ-ում քննված Հարություն Հարությունյանի նախադեպային գործը եւ եւս 18 համանման գործ: Պետությանն ընդհանուր վնասը կազմել է 124 հազար եվրո: «Այս գործերով վճիռներ կայացրած դատավորների նկատմամբ անհրաժեշտ է վեթինգ կիրառել»,- նշեց փաստաբանը: «Արարքները, որոնց մեջ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են, դրանց կատարման պահին հանցագործություն չէին համարվում: Հենց այս միտքն է դրված ՄԻԵԴ եւ հայրենական օրենսդրության մոտեցումներում»,- շեշտեց Ռուբեն Սահակյանը: Նրա խոսքով՝  Վճռաբեկ դատարանի որոշման մեջ այս հանգամանքին ուղղակի մատնանշում չկա, բայց դրան փոխարինում է բազմակետը, ինչը փաստացի նշանակում է, որ այս հարցում դատավորները համամիտ են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի հետ: «Չէ՞ որ այս մասին դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղյակ է: Նրա մոտ կասկածներ են առաջացել, եւ նա դիմել է ՍԴ»,- շարունակեց փաստաբանը:

Ռուբեն Սահակյանի կարծիքով՝ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը պրոֆեսիոնալ է, բայց այլ հարց են նրա մարդկային որակները: «Քիթը պահում է քամու ուղղությամբ, միշտ գիտի, թե իշխանություններն ինչ են ուզում: Նա պատվերներ է կատարում: Բավական է, որ նա զգում է, թե դատախազությունն ինչ է ուզում»,- հայտարարեց Ռուբեն Սահակյանը՝ հիշեցնելով դատավորի ընդունած ապօրինի ակտի դեպքը, որը ընդունվել էր ոստիկանների հետ վիճաբանած 2 անմեղ երիտասարդի նկատմամբ:

Ինչ վերաբերում է դատավորի երեկվա պահվածքին, ապա, Սահակյանի խոսքով, դա ծրագրված գործողություն էր: Այս մասին է վկայում Դանիելյանի ամբողջ պահվածքը: «Ասաց, որ դատարանը տեղում մեկ րոպեով կխորհրդակցի եւ որոշում կկայացնի: 5 վայրկյան էլ չէր անցել, երբ թղթի վրա կարդաց: Այսինքն՝ նա պատրաստի տեքստ ուներ: Նա ե՞րբ է այն գրել: Չեմ կարող բարձրաձայն ենթադրություն կատարել, թե ում հետ է խորհրդակցել, քանի որ ապացույցներ չկան: Բայց մենք տեսանք, որ այս անձնավորությունը ամեն ինչի պատրաստ է դատախազության կարծիքը պաշտպանելու համար»,- հայտարարեց Ռուբեն Սահակյանը:

Փաստաբանը հերթական անգամ հիշեցրեց, որ օրենսդրությունն ուղիղ ասում է այն մասին, որ նախագահն անձեռնմխելի է իր կարգավիճակից բխող գործողությունների համար: «Կոպիտ ասած՝ դա արվել է այն նպատակով, որ չկաշկանդեն խոչընդոտել նրան, ով գործողություններ է իրականացնում, որոնք կարող են բացասական հետեւանքներ ունենալ: Նույնն է նաեւ մյուս երկրներում: Սարկոզիի դեմ 9 քրեական գործ կա, սակայն ոչ մեկով չեն կարող պատասխանատվության ենթարկել»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշման մեջ հղումներ կան առաջիկա որոշման համար ՍԴ փոխանցելու մասին: «Իսկ հաջորդ օրը հետեւեց վարչապետի հայտարարությունը, դատարանների շրջափակումը, եւ արդարադատության դեմ ոտնձգություն կատարվեց: Իսկ հիմա Վահե Գրիգորյանը հայտարարում է, որ ինքը ՍԴ ղեկավարն է: Բացառված չէ, որ վաղը կշրջափակեն ՍԴ-ն, որպեսզի Հրայր Թովմասյանը եւ մյուսները չկարողանան շենք մտնել»,- նշեց Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ նման գործողությունները ձեռնարկվում են, երբ իշխանությունները Քոչարյանի գործով իրենց ծրագրերի համար սպառնալիք են տեսնում: «Իրավունքի հաղթանակի մասին մեր երազանքները իր դերեւ ելան: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ յուրաքանչյուրը կարող է ամբաստանյալի աթոռին հայտնվել, եթե դատախազությունը ցանկանա»,- եզրափակեց Ռուբեն Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ