News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքի կողմից ստացել եմ առաջարկություն, քննարկել եմ եւ տվել եմ իմ համաձայնությունը: Այս մասին, հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու իր առաջադրվելուն:

Նա նշեց, որ երբեք ոչ մի կուսակցության անդամ չի եղել, երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում, եղել է եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ. «Հետագայում առաջարկություն եմ ստացել իմ գիտելիքները կիրառել նաեւ պրակտիկայում եւ 2015-ից մինչ օրս աշխատել եմ արդարադատության փոխնախարար, որը կոորդինացնում էր միջազգային իրավական համագործակցությունը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը եւ այլն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ