News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ից 20-ը  ՀՀ ՊՆ  ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում Չեխիայի Հանրապետության ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Միրոսլավ Մուրչեկի հետ քննարկվել են ռազմական ոստիկանության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա այցերի, փորձի փոխանակման վերաբերյալ:

Այցի ընթացքում գնդապետ Բաղդասարյանը եղել է Պրահայի Պետրինի Հիլլարի քրեագիտական տեխնիկայի եւ փորձաքննության բաժնում, ծանոթացել քրեագետների եւ դատաբժշկական փորձագետների գործունեությանը: Գնդապետ Բաղդասարյանը նշել է Չեխիայում հայ ռազմական ոստիկանների վերապատրաստման կազմակերպման կարեւորությունը:

Հայկական պատվիրակությունը եղել է նաեւ Ստոդի ռազմական ոստիկանության արտակարգ իրավիճակների վարչությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել