News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել նախօրեին Վրաստանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների կապակցությամբ, հաղորդում է Interpressnews- ը:

«Խորը անհանգստությամբ հետեւել եմ վրացական ոստիկանության եւ ցուցարարների միջեւ կատաղի դիմակայությանը երեկ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գործողությունների կապակցությամբ: Ես ցավում եմ, որ տասնյակ ցուցարարներ, լրագրողներ եւ սպաներ վիրավորվել են, որոշ դեպքերում լրջորեն:

Տուժածներին արագ ապաքինում եմ մաղթում: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ լուծել բոլոր վեճերը խաղաղ երկխոսության միջոցով: Ես նաեւ Վրաստանի իշխանություններին կոչ եմ անում կատարված իրադարձությունների օպերատիվ եւ արդյունավետ հետաքննություն անցկացնել, որպեսզի երաշխավորվի բռնության համար պատասխանատվությունը եւ ոստիկանության հստակ ցուցումներ տրվեն երաշխավորելու համար, որ հասարակական կարգի պահպանության գործողությունները կատարվելու են մարդու իրավունքների պատշաճ հարգմամբ»,  - Twitter-ի իր էջում գրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ