Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ –ում, դեռեւս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:
Վթարի հետեւանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն եւ 57-ամյա Գեւորգ Մնացականյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճաանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն պարզվել է, որ վարորդը ինչ-որ անձանց հետ ավտոմեքենան փորձել է տեղափոխել այլ վայր:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիր շտապօգնության կայանի հաշվեկշռում եւ մեկնում էր կանչով: