News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ հունիսի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ կապի եւ ԱԿՀ վարչության եւ ԲՀ ԶՈՒ ԳՇ կապի վարչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Աշխատանքային հանդիպման նպատակն էր կապի կազմակերպման, կապի ստորաբաժանումների կիրառման ոլորտում փորձի փոխանակումը, կապի միջոցների զարգացման հեռանկարների քննարկումը:

Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի եւ Բելառուսի զինված ուժերի կապի համակարգերի վիճակը եւ զարգացման հեռանկարները, զինված ուժերում կիրառվող շարժական ռադիո, ռադիոռելեային, լարային եւ կապի այլ համալիրների արդիականացման, կապի եւ տեղեկատվական համակարգերի մասնագետների պատրաստման եւ կապի համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր: Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ ԶՈՒ կապի զորքերում կիրառվող ռազմական նշանակության թվային միջոցների եւ համալիրների նոր նմուշներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ