News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 10
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Միսնկում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի մասնակիցների քննարկմանն են ներկայացվել 2018 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների, ԱՊՀ մասնակից պետություններում արժույթի գնողունակության պարիտետի հիման միջազգային համադրումների ծրագրի ուղղությամբ աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականը թռչնագրիպի եւ նյուկաքասլ հիվանդության դեմ պրոֆիլակտիկայի եւ պայքարի ուղղությամբ համատեղ գործողությունների համալիրի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:

Նիստի ընթացքում համաձայնեցվել են մի շարք նախագծեր, մասնավորապես՝ նորարարական, էներգետիկ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, առողջապահության, հակամենաշնորհային մարմինների գործունեության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ տնտեսական խորհրդի մասնակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների ազատ առեւտրի համաձայնագրի նախագծի շուրջ: Նիստի ընթացքում զեկուցվել է նաեւ մի շարք միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքը:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո այսօր երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվելու Մինսկում կայանալիք Երկրորդ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ. Պենտագոնը սկսում է ԱՊՀ-ում կենսալաբորատորիաների կառուցումը
Աշնանը Մատվիենկոն նախատեսում է այցելել ԱՊՀ մի շարք երկրներ
«Աշնանը ես պլանավորել եմ այցելել ԱՊՀ մի շարք երկրներ, հիմա դրանք չեմ նշի․․․
Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ԱՊՀ երկրների առաջնորդները ջերմորեն շնորհավորել են Վլադիմիր Պուտինին․․․
Գեղամ Գեւորգյանը մասնակցել է ԱՊՀ երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին
Քննարկվել են նաեւ «ԱՊՀ մասնակից պետություններում բժշկական սարքավորումների ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի...
Հայաստանը կարող է վավերացնել քրեական գործերով ապացույցների փոխանակման վերաբերյալ ԱՊՀ արձանագրությունը
Արձանագրության նպատակը համագործակցության ամրապնդումն է զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում...
Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստին եւ ելույթ ունեցել
Մեր հանդիպումը տեղի է ունենում հեռահար կերպով, բայց մենք անկեղծորեն հույս ունենք, որ մոտ ապագայում նոր կորոնավիրուսային համավարակով...
Ամենաշատ