News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսաֆոբ պրովոկացիա է անվանել հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի ցույցերը, որոնք մտահոգում են Մոսկվային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Երեկ Վրաստանում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ռուսաֆոբ սադրանք: Իհարկե, դա չի կարող չառաջացնել մեր մտահոգությունը, փաստը, որ տեղի են ունեցել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ դրսեւորումներ»,-ասել է նա լրագրողներին:

Պեսկովը հավելել է, որ նրանց անձնական անվտանգության (ՌԴ-ից պատվիրակության անդամների) խնդիր է եղել, եւ միջազգային միջխորհրդարանական միջոցառման ֆոնին դա պահանջում է անհապաղ քննարկում»:

 «Ռուսաֆոբիայի նմանատիպ դրսեւորումները լրջորեն մտահոգում են մեզ: Եկեք չմոռանանք, որ Վրաստանը երկիր է, որտեղ պարբերաբար այցելում են մեծաքանակ զբոսաշրջիկներ Ռուսաստանից: Այդ հարցը շատ լուրջ է»,-ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին հազարավոր ընդդիմադիրներ եւ քաղաքացիական ակտիվիստներ սկսել էին բողոքի ցույցեր Ռուստավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, որոնք ուղղված էին վրացական խորհրդարանում ՌԴ Պետդումայից պատվիրակության ներկայության դեմ: Ցույցերի հետեւանքով տուժել են ակցիայի տասնյակ մասնակիցներ, ոստիկաններ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ