News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը Ռուստավելի պողոտայում խորհրդարանի շենքի հարեւանությամբ: Ruptly Youtube-ալիքում հայտնվել է ակցիայի սկզբում ուղիղ եթերի տեսանյութը: Ցուցարարների հավաքվելու վայր են ժամանել ոստիկանության ավտոմեքենաները: Աստիճանաբար ավելանում է ցուցարարների թիվը: Ներկա են նաեւ ուսանողներ եւ երեխաների հետ մասնակցող ծնողներ:

Հիշեցնենք, որ նախօրեին հազարավոր ընդդիմադիրներ եւ քաղաքացիական ակտիվիստներ սկսել էին բողոքի ցույցեր Ռուստավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, որոնք ուղղված էին վրացական խորհրդարանում ՌԴ Պետդումայից պատվիրակության ներկայության դեմ: Ցույցերի հետեւանքով տուժել են ակցիայի տասնյակ մասնակիցներ, ոստիկաններ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նշվում է, որ Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ առանձին բողոքի ցույց են անցկացնում այդ ԲՈՒՀ-ի ուսանողները որոնք որոշել են չմիանալ խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային:

«Նրանք անցկացնում են իրենց ակցիան «Պուտին, դե սպասիր», «Ռուսաստանն օկուպանտ է», «Ո՞ւմ համար, ինչի՞ համար», «Զիջեք Վրաստանը երիտասարդներին» կարգախոսներով:

«Մենք ռուսական օկուպացիայի դեմ խաղաղ կերպով բողոքող ուսանողներ ենք, եւ օկուպացիա այլեւս երբեք չենք թույլ չենք տա»-հայտարարում են ուսանողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ