News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում անկարգությունների հետեւանքով մեկ մարդ մահացել է, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բողոքի ակցիաների մասնակիցը մահացել է հիվանդանոցում: Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատավել:

Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիան վերսկսվել էր հունիսի 21-ին: Այն կրկին անցկացվել էր խորհրդարանի շենքի մոտ: Այս անգամ բողոքի մասնակիցները նույնպես բեմ եւ ձայնային սարքավորումներ էին տեղադրել: Ակցիային մասնակցող ուսանողները փակել էին խորհրդարան տանող Ռուսթավելի պողոտան:

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել լայնածավալ հակակառավարական ցույց, որը կազմակերպվել էր Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի հետեւանքով: Մասնակիցները պահանջում էին ներքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:

Իշխանությունները հրաժարվել էին իրականացնել այդ պահանջները, եւ կեսգիշերին մոտ հանրահավաքի մասնակիցները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք:

Ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցաններ: Բախումների հետեւանքով տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Տարբեր իրավախախտումների համար բերման են ենթարկվել 305 ցուցարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ