News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմ չի ցանկանում, սակայն զգուշացրել, որ Իրանը ոչնչացման սպառնալիքի առաջ կհայտնվի, եթե պատերազմ, այնուամենայնիվ, բռնկվի:

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն բաց է բանակցությունների համար, սակայն նա թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել:

Հարցազրյուցում նա նաեւ ասել է այն մասին, որ չեղարկել է Իրանի դեմ ավիահարվածը՝ իմանալով, որ արդյունքում  150 մարդ կմահանա:

 «Դա ինձ դուր չեկավ: Ես չեմ կարծում, որ դա համաչափ կլիներ»,  - ասել է նա:

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն  խոցված ամերիկյան անօդաչուի կապակցությամբ հինգշաբթի հրապարակված հայտարարությունում նշել էր, որ թռչող սարքը խախտել է երկրի օդային տարածությունը:

«Անօդաչուն խոցվել էր առավոտյան 04:05-ին ԻՀՊԿ ՌՕՈՒ կողմից Կուխե Մուբարաք շրջանում այն բանից հետո, երբ խախտել էր Իրանի օդային տարածությունը»,-նշվում է ԻՀՊԿ հայտարարությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ