News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեր նպատակն է վրացական 8-միլիոնանոց շուկան ուղղորդել դեպի Տավուշ, մասնավորապես, Նոյեմբերյան: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նրա խոսքով, Թբիլիսիից Իջեւան հեղավորությունը նույնն է, ինչ Երեւանից Իջեւան. «Մենք պետք է մեր տուրիստական քաղաքականությունը տանենք երկու մայրաքաղաքների օդանավակայանների համակողմանի օգտագործման ուղղությամբ: Մենք պետք է ունենանք Թբիլիսիի օդանավակայանից մշտական երթուղի դեպի Դիլիջան: Մենք պետք է ունենանք տուրիստական հանգրվաններ ամբողջ ճանապարհին:

Դիլիջանում, որը մեր տուրիստական բրենդն է, պետք է զարգանա ինտելեկտուալ տուրիզմ, կրթական տուրիզմ, մշակութային տուրիզմ, որտեղ արդեն կան լուրջ պայմաններ: Տավուշի մարզն առաջնահերթ լավ միջավայր է տուրիզմի զարգացման համար: Աղստևի հովիտը ՀՀ-ի ամենամեղմ կլիմա ունեցող տարածաշրջանն է»,- ասաց մարզպետը:

«Ամենակարևորը մարդկային ներուժն է. Տավուշի ամենամեծ առավելությունն այն մարդիկ են, ովքեր ապրում են Տավուշում, այն մարդիկ են, ովքեր պահում են սահմանը, արժեք են ստեղծել ու ստեղծում, այն ձեռներեցները... և առաջին հերթին շնորհակալությունն այդ մարդկանց, որոնց շնորհիվ մենք շարունակելու ենք զարգացումը մեր մարզի, մեր աշխարհի և տանելու ենք առաջ»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ մարզում բնությունն իրենց շռայլորեն պարգևատրել է և մնացածը մնում է մարդուն, նրա համարձակությանը, կամքին, երազանքի կարողությանը:

«Մենք կարող ենք Տավուշը դարձնենք լավագույն վայրը, ամենաբարձր կյանքի որակ ունեցող տարածաշրջանը»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ իրենք արդեն իսկ նշել են հիմնական տուրիստական հանգրվանները. նաև 17 անվանակարգերով ծրագրեր ունեն, որոնք առաջ են տանում: «Մեկ տարի հետո, եթե իրականացված չլինեն, ապա գոնե իրականության շեմին պետք է լինեն, և այդ ներուժը տալիս է ոչ միայն բնությունը, այլև մարդիկ»,-ասաց մարզպետը:

Նա նաև ասաց, որ մարզը գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ունի՝ անտառները հսկայական ռեսուրս են, որոնք չեն օգտագործվում: «Տարիներ առաջ մի հետազոտության համաձայն՝ մեր անտառները ունեն 300 մլն եվրո մթերքի հնարավորություն: Սա միայն մթերքով է հաշվված՝ կա հավելյալ արժեք, որն առաջանում է վերամշակման արդյունքում»,-ընդգծեց Չոբանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ