News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլոր 6 ռուսաստանյան ավիաընկերությունները, որոնք դեպի Վրաստան կանոնավոր թռիչքներ են իրականացնում, ավիատոմսերի զանգավածյին վերադարձ են արձանագրում:

Լրագրողներին այս մասին հաղորդել է փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով դեպի Վրաստան թռիչքներ ժամանակավոր արգելքի մասին խորհրդակցության արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խորհրդակցությանը նշվել է, որ բոլոր ավիաընկերությունները դեպի Վրաստան ավիատոմսերի զանգվածային վերադարձ են արձանագրում, ինչը զգալիորեն կհեշտացնի մնացած ռուսասատանցիների վերադարձի խնդիրը: Ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումը կիրականացվի սովորական ռեժիմով», - ասել է նա:

Ընդ որում ռուսական ընկերությունները պատրաստ են հուլիսի 8-ից հետո էլ ապահովել Վրաստանից ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը սակայն միայն Հայաստանի եւ Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով:

Այպիսով մինչեւ հուլիսի 8-ը  Վրաստանից չվերթի համար «Աերոֆլոտ»  ավիաընկերությունն ունի 2100 ազատ տեղ:

Այս պահին դեպի Վրաստան կանոնավոր չվերթներ են իրականացնում S7, «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա», Red Wings, «Աերոֆլոտ» Nordavia ավիաընկերությունները:  Ընկերություններն արդեն հայտնել են այդ ամսաթվերին տոմսերի վաճառքի դադարեցման մասին:

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա է անցկացվում: Ցուցարարների գլխավոր պահանջը  ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն է, համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցակցումը եւ բոլոր 305 մարդկանց ազատ արձակումը, որոնք ձերբակալվել էին ուրբաթ երեկոյան խորհրդարանի շենքի մոտ ակցիայի ցրման ժամանակ:

Հանրահավաքի պատճառ էր դարձել սկանդալի վերածված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի, ինչպես նաեւ ՌԴ-ից այլ պատվիրակների մասնակցությունը Ուղղափառության միջազգայհին վեհաժողովի գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանին: Հինգշաբթի առավոտյան Գավրիլովը որպես Ուղղափառության միջազգային վեհաժողովի  նախագահ Վրաստանի խորհրդարանի շենքում բացել էր նստաշրջանի նիստը: Ընդդիմադիր վրացի պատգամավորները վրդովվել էին  նրանից, որ Գավրիլովը դիմել էր նրանց նստած լինելով խորհրդարանի նախագահի աթոռին:

Հունիսի 21-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն  բողոքի ակցիաների ֆոնին որոշում էր ընդունել հրաժարական տալ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ