News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանցագործները թրմանյութերի մաքսանենգության ստեղծագործ միջոցներ փնտրելու հետ կապված դժվարություններ չեն ունենում, սակայն այս դեպքում ինչ-որ բան սխալ է ընթացել, եւ արդյունքում Մեքսիկայից մեթամֆետամինի խոշոր խմբաքանակը հայտնվել է Ford մակնիշի ավտոմեքենաների կանադացի դիլերների ձեռքում, գրում է Motor-ը:

Նորություններից պարբերաբար տեղեկանում ենք, որ ամերիկացի թմրակարտելների՝ պետական սահմանով թրմանյութ տեղափոխելու հնարավորությունները, ցավոք, գրեթե անսահմանափակ են: Սակայն այս անգամ Մեքսիկայից մեթամֆետամինի խոշոր խմբաքանակը հայտնվել է Ford մակնիշի ավտոմեքենաների կանադացի 13 դիլերների ձեռքում:

Ford-ի դիլերական 4 կենտրոնի աշխատակիցներ հայտնաբերել են թմրանյութը Ford Fusion սեդանների բեռնախցիկներում: Աշխատակիցները ոստիկանություն են կանչել, որոնք կապ են հաստատել Ford-ի կանադական ներկայացուցչության հետ, որպեսզի գտնեն մատակարարին:

Պարզվել է, որ 14 ավտոմեքենաների մեջ թրմանյութեր են թաքցրել: Առգրավվել է մաքուր մեթամֆետամին 180 կգ կշռով, որի արժեքը, ոստիկանների գնահատմամբ, 4,5 մլն դոլար է:

Մաքսանենգության մեջ մեղադրվում է Մեքսիկայի խոշոր «Սինալոա» կարտելը, իսկ թե ինչու է այն հայտնվել դիլերների ձեռքում, ոստիկանների համար հանելուկ է մնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ