News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սենատոր Բերնի Սանդերսը համեմատելի է Իրանի շուրջ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը «թղթով զամբյուղն այրելու հետ»:

«Դա նման է նրան, որ ինչ-որ մեկն այրում է թղթով լի զամբյուղը, այնուհետեւ մարում կրակը: Նա նպաստել է ճգնաժամի ստեղծմանը, այնուհետեւ դադարել հարձակումները»,-ասել է Սանդերսը: Նա մեղադրել է Թրամփին, որ նախագահը կարծում է, որ «Իրանի հետ պատերազմը կարող է օգտակար լինել այդ երկրի համար», հաղորդում է CBS-ը:

Հարցին, որ Թրամփը դիտարկում էր «սահմանափակող» հարվածի հավանականությունն Իրանի ուղղությամբ, Սանդերսը հեգնական պատասխան է տվել. «Օ՜, պարզապես սահմանափակող հարված: Դե ներեցեք: Ես չգիտեի, որ կարելի է պարզապես հարձակվել ուրիշ երկրի վրա ռումբերով, նշել է Սանդերսը: Պարզապես սահմանափակող հարվա՞ծ. դա պատերազմական գործողություն է»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ չէր չեղարկել Իրանին հարվածելու որոշումը: «Ես երբեք չեմ չեղարկել Իրանի ուղղությամբ հարվածները, ինչպես մարդիկ սխալ հաղորդում են, ես պարզապես թույլ չեմ տվել առաջ գնալ ներկա պահին»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

The New York Times-ի հաղորդմամբ՝ Թրամփը հանձնարարել էր հարվածել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր:

Ուրբաթ Թրամփը Թվիթերում գրել էր, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ օդային հարվածները դրանց մեկնարկից 10 րոպե առաջ, քանի որ 150 մարդու սպանությունը ոչ համարժեք պատասխան կլիներ ամերիկյան խոցված դրոնի դիմաց: «Մենք շատ զայրացած էինք եւ պատրաստ էինք վրեժ լուծել անցած գիշեր երեք տարբեր նշանակետերից, երբ ես հարցրի, թե քանի մարդ կզոհվի: 150, պարոն նախագահ, պատասխանեց գեներալը: Հարվածից 10 րոպե առաջ ես հետ եմ կանգնեցրել նրան: Դա խոցված դրոնի դիմաց համարժեք պատասխան չէ»,-գրել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ