News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Իզմիրի համալսարանի նախկին ռեկտոր պրոֆեսոր Հալիփ Ահանին, որը Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի բարեկամն է: Նա մեղադրվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժմանն աջակցելու մեջ. Գյուլենն իր հերթին մեղադրվում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար, հաղորդում է Ahval-ը:

Պետական մեղադրական կողմը պահանջում է բանտարկել նախկին ռեկտորին 10 տարի ժամկետով:

Մեղադրանքը հաջորդել էր անանուն բողոքին, որը ներկայացվել էր անցած տարի երկրի կրթական բարձրագույն մարմնին:

47 էջերում ամփոփված Ահանի մեղադրանքը ներառում է հյուրանոցներում տեղավորման մասին տեղեկատվություն, որը համընկնում է հեղաշրջման համար հետախուզվողների տեղեկատվության հետ, ինչպես նաեւ հեռախոսային զրույցներ Գյուլենի շարժման բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

2017 թվականի սեմպտեմբերի 13-ին Ահանը հրաժարական էր տվել Իզմիրի համալսարանի ռեկտորի պաշտոնից եւ կարճ ժամանակ անց ձերբակալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ