News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբանանը չի ցանկանում ներդրումներ Պաղեստինի հարցի հաշվին, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Նաբի Բերին, երբ Սպիտակ տունը հրապարակել է իր մերձարեւելյան խաղաղ ծրագրի՝ 50 մլրդ դոլարի չափով տնտեսական մասը, հաղորդում է Reuters-ը:

«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ միլիարդավոր դոլարներ բաժանելը կարող է ծուղակը գցել Լիբանանին, որը գտնվում է տնտեսական ճգնաժամի ներքո, եւ ստիպել գործադրել սկզբունքները, սխալվում է»,-ասել է Բերին:

Այդ սկզբունքներից առաջինը Լիբանանի հրաժարումն է պաղեստինցի փախստականներին բնակեցնել, որոնք պետք է վերադառնալու իրավունք ունենան, նշվում է հայտարարության մեջ:

Համաձայն ծրագրի՝ 50 մլրդ դոլարի շուրջ կեսի չափով օգնություն կուղղվի պաղեստինցիներին Արեւմտյան ափին եւ Գազայում 10 տարիների ընթացքում, իսկ մյուս կեսը կբաժանվի մյուս արաբական երկրների եւ տարածաշրջանների միջեւ: Ակնկալվում է, որ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, որը Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղ ծրագրի ճարտարապետն է, պաշտոնապես կներկայացնի այն հաջորդ շաբաթ Բահրեյնում կայանալիք համաժողովի ժամանակ: Այն կիրագործվի միայն այն դեպքում, եթե պաղեստինցիների, իսրայելացների եւ տարածաշրջանում այլ սուբյեկտների միջեւ ձեռք բերվի քաղաքական որոշում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ