News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինն արգենտինացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ գործող նախագահ Մաուրիսիո Մակրին, առաջադրել են իրենց թեկնածությունները երկրի ղեկավարի ընտրություններին ընդառաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով La Nacion-ին:

Մակրին առաջադրվում է առաջիկա ընտրությունների շրջանակներում ստեղծված «Միասին՝ հանուն փոփոխությունների» միությունից, որում ներառվել է «Հանրապետական առաջարկ» աջ կենտրոնամետ կուսակցությունը, «Քաղաքացիական արմատական միություն» ձախ կենտրոնամետ, «Քաղաքացիական ալյանս» կենտրոնամետ կուսակցությունն ու ընդդիմադիր պերոնիստական Խուստիսիալիստական կուսակցության անդամները, որոնք չեն սատարում նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշներին: Երկրի գործող նախագահին է միացել սենատոր Միգել Պիչետոն, որը ԽԿ-ի անդամ է: Մարկիի հաղթանակի պարագայում նա կդառնա վարչապետ:

Համաձայն հասարակական կարծիքի հարցումների՝ Մարկիի հիմնական մրցակիցը կլինի Ալբերտո Ֆերնանդեսը, որը ղեկավարում էր կառավարությունը 2003-2008 թվականների ընթացքում: Վարչապետի նրա թեկնածուն կլինի Ֆերնանդես դը Քիրշները, որը զբաղեցրել է երկրի ղեկավարի պաշտոնը 2007-2015 թվականներին: Նրանք կներկայացնեն ձախ կենտրոնամետ «Ճակատ բոլորի համար» միությունը, որում ներառվել են նաեւ Խուստիսիալիստական կուսակցության անդամներ:

Ընտրություններին մտադիր է մասնակցել նաեւ էկոնոմիկայի նախկին նախարար Ռոբերտո Լավանյան: Մնացած վեց թեկնածուներն են Նիկոլաս դել Կանյոն, Մանուելա Կաստանյեյրան, Խոսե Լուիս Եսպերտը, Գոմես Սենտուրիոն, Ալեհանդրո Բյոնդինին եւ Խոսե Ռոմերո Ֆերիսը, որոնք չեն դասվել նախագահական մրցավազքի հնարավոր ֆավորիտների շարքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ