News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանն առաջարկել է Իրաքին բավարարել երկրի հակաօդային պաշտպանության կարիքները: Գերագույն հրամանատարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է տրամադրել հարեւան Իրաքին բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համար, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի բանակի «Հաթամ ալ Անբիա» զենիթային բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահի Ֆարդը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունն ամբողջովին պատրաստ է բավարարել Իրաքի ՀՕՊ-ի կարիքները բոլոր ոլորտներում:

Նա նաեւ նշել է, որ իրանցի մասնագետները թողարկում են հակաօդային պաշտպանության համակարգերի ամբողջական շարք՝ ներառյալ տակտիկական եւ ստացիոնար ռադարներ, հրետանային եւ հրթիռային զենքեր, ազդանշաններն ու տվյալները հավաքագրելու համար սարքավորումներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր տարբեր հաճախականությամբ եւ հեռավորության վրա կիրառելու համար:

Ի պատասխան՝ իրաքցի գեներալը ողջունել է Իրանի ձեռքբերումները հակաօդային պաշտպանության ոլորտում՝ հայտարարելով, որ իրաքյան ռազմական պատվիրակությունները ծանոթացել են Իսլամական Հանրապետության հնարավորությունների հետ Իրան կատարած այցերից հետո:

Իրաքյան հրամանատարը նաեւ պատրաստակամություն է հայտնել իր երկրի անունից համագործակցել հակաօդային պաշտպանության դաշտում իրանցի փորձագետների հետ տարբեր ոլորտներում սարքավորումներ արտադրելու, ուսուցման եւ տեխնիկական աջակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ