News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է բնակություն հաստատելու նոր ծրագիրը, որը նման է այլ երկրներում կիրառվող «գրին քարտ» համակարգին՝ ուղղված հարուստ եւ բարձր որակավորում ունեցող էմիգրանտներին դեպի իրենց երկիր գրավելուն, հաղորդում է Reuters-ը:

Բնակություն հաստատելու սխեման ենթադրում է մշտական բնակության երկու տեսակ. մշտական՝ 800 000 սաուդյան ռիալով ($213 321,96) եւ երկարացման հնարավորությամբ մեկ տարի ժամկետով՝ 100 000 սաուդյան ռիալով ($26 665,24): Այն հաստատվել է Սաուդյան Արաբիայի կառավարոաւթյան կողմից անցած ամիս, սակայն միայն կիրակի հայտերը ներկայացնելու առցանց հարթակը բացվել էր հանրության համար:

Ծրագիրը թույլ է տալիս օտարերկրյա հանրությանը ազատորեն տեղաշարժվել, հնարավորություն ունենալ ձեռքբերել անշարժ գույք եւ վարել բեզնես թագավորությունում:

Ներկայումս ավելի քան 10 միլիոն էմիգրանտ է աշխատում եւ բնակվում Սաուդյան Արաբիայում այնպիսի համակարգի շրջանակներում, որը պահանջում է մուտքի արտոնագրի առկայություն, ինչպես նաեւ սաուդյան գործատուների կողմից հովանավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ