News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական Դատարանի նախագահի ինքնահռչակումը մի հոգու իրականացրած արկածախնդրություն չէր միայն, այլ լրատավամիջոցների ընդգրկմամբ հստակ մշակված պետական քաղաքականություն՝ սահմանադրական հեղաշրջման փորձ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու վերաբերյալ հայտարարությանը:

«Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական Դատարանի նախագահի ինքնահռչակումը մի հոգու իրականացրած արկածախնդրություն չէր միայն, այլ լրատավամիջոցների ընդգրկմամբ հստակ մշակված պետական քաղաքականություն՝ սահմանադրական հեղաշրջման փորձ։ Վահե Գրիգորյանի հայտնի «երդումից» հետո իշխանությունների ընտանիքին պատկանող լրատվամիջոցն անմիջապես, րոպեներ անց հանդես է գալիս այս ինքնահռչակման իրավական «հիմնավորումներով»։ Իշխանություններին հովանավորող, ամերիկյան հարկատուների փողերով ֆինանսավորվող «Ազատությունը» ներկայացնում է ակնհայտ կողմնապահ, չբալանսավորված հաղորդումներ ու մեկնաբանություններ, իսկ Հայաստանի քաղաքացիների գումարներով աշխատող Հանրային ռադիոն վճարովի հիմսունքներով սոցիալական ցանցերում գովազդում է Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը։
Այսինքն, իշխանությունները ենթադրում են, որ ոչ միայն ինչ կուզեն այն էլ կանեն Սահմանադրության, իրավունքի ու դատարանների հետ, այլեւ կարող են հարկատուների փողերը ծախսել իրենց հեղաշրջման գովազդի համար։
Ակնկալում ենք Հանրային ռադիո եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարների մեկնաբանությունները»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ