News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լճաշեն գյուղում ջրագծի փոս փորելիս հողային զանգվածը թափվել է Է.Վ.-ի (ծնված 2002 թ.) վրա:

Փրկարարները փոսից (մոտ 2.5 մ) դուրս են բերել տուժածին և հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել «Սևանի» ԲԿ, որտեղ վերջինս մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ