News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում պատերազմել Թեհրանի հետ: «Ես պատերազմ չեմ փնտրում»,-ասել է նա NBC-ին տված հարցազրույցում:

Նախագահի խոսքով՝ նա կսահմանի նոր պատժամիջոցներ Իրանի դեմ երկուշաբթվանից: Ընդ որում՝ նա նշել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի թուլացող տնտեսությունը սատարելու համար: «Ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են վարել բանակցություններ: Եւ ես գտնում եմ, որ նրանք ցանկանում են կնքել գործարք: Խոսքը վերաբերում է միջուկային գործարքին: Նրանք չեն ունենա միջուկային զենք: Ես չեմ կարծում, որ նրանց դուր է գալիս իրավիճակը, որում նրանք հայտնվել են: Նրանց տնտեսությունը լիովին քայքայված է»,-հայտարարել է նա:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը CBS-ին տված հարցազրույցում նշել է. «Նախագահը հասկացրել է, որ մենք պատրաստվում ենք պատշպանել ամերիկյան ուժերը տարածաշրջանում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք թույլ չեն տա Իրանին ստանալ միջուկային զենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել