News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում գիտակցում են պետության և պետականության գինն ու նշանակությունը, իրենք են լուծում իրենց խնդիրները՝ պահպանելով ու ամրացնելով ժողովրդի իշխանություն ձևավորելու բացառիկ իրավունքը, պետական և ազգային ինստիտուտների կենսունակությունն ու վստահելիություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը, իսկ Էրդողանի թեկնածուն ճանաչել է իր հակառակորդի հաղթանակը:

Հիշեցնեմ, որ սա կրկնակի ընտրություններ էին, քանի որ նախորդ ընտրությունների արդյունքները դատարանը ճանաչել էր անվավեր:

Պետք է նշել, որ Էրդողանի իշխանության համար սա լուրջ հարված էր, պետք էր արձանագրել հաղթանակ, սակայն Թուրքիայի իշխանությունները չգնացին ընտրությունների արդյունքները կեղծելու ճանապարհով:

Նույնիսկ ավտորիտար Թուրքիայում գիտակցում են, որ ընտրությունները կեղծել չի կարելի:

Եթե ընտրություններով հնարավոր է հաղթել իշխանությանը, ապա ոչ մի արտաքին ուժ չի կարող սադրել ներքին քաղաքական խժդժություններ, իսկ ժողովուդն իր դժգոհությունը հայտնելու համար կսպասի մինչև հերթական ընտրություններ:

Ցավոք Հայաստանի նախկին իշխանությունները չհասկացան այս պարզ իրողությունը և իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքի համար պատասխան տվեցինք մենք բոլորս՝ Հայաստանի ներքին քաղաքականություն հրավիրելով բազմաթիվ օտարերկրյա ծառայություններ և գործակալական ցանցեր:

Թուրքիայում գիտակցում են պետության և պետականության գինն ու նշանակությունը, իրենք են լուծում իրենց խնդիրները՝ պահպանելով ու ամրացնելով ժողովրդի իշխանություն ձևավորելու բացառիկ իրավունքը, պետական և ազգային ինստիտուտների կենսունակությունն ու վստահելիությունը»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ