News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանի դասախոսական կազմը բաց կոչով դիմել է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ  Հարությունյանին` բուհը չլուծարելու  պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Բաց կոչով ենք դիմել, տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ, որտեղ գիտխորհրդի անդամների պարզ մեծամասնությունը կոչով դիմել է Կրթության եւ գիտության նախարարին եւ բուհում տեղի ունեցող գործընթացների  համար մեղադրել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին, բացահայտ մեղադրել են շատ վատ կառավարման մեջ: Դրանից հետո ես ինչքան տեղյակ եմ բուհի որոշ աշխատակիցների հետ հանդիպել է հոգաբարձուների  խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ տեղեկացրել, որ Արայիկ Հարությունյանը հանդիպելու է կոլլեկտիվի անդամների հետ»,-ասաց նա:

Նա նշեց, որ նախարարի հետ դեռ  հանդիպում տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը մարզային բուհերի, մասնավորապես Շիրակի պետական համալսարանի մասին խոսելիս, նշել էր. «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ ակադեմիզմ է, որովհետեւ ձեւավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների, որի արդյունքում կձեւավորվի խորհուրդ, հարցն այսպես լուծվի: Այսինքն` իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի եւ բարդությունները, որ կան բուհում, կապված չեն ֆինանսական հարցերի հետ, այլ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հետ է կապված»:

Տպել
Ամենաշատ