News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մուտքի կամարի տակ բախվել են Mercedes մակնիշի 77 LQ 778 համարանիշի և Mercedes մակնիշի 02 DV 101 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 Mercedes-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, որոնցից սպիտակը գլխիվայր շրջվելով, հայտնվել է քարերի վրա, իսկ սևը բախվել է քարերին:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը սև Mercedes-ն է, որը բախվել է սպիտակ Mercedes-ին:

Տպել
Ամենաշատ