News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Հրաժարական տված ԲԴԽ արդեն նախկին անդամ Սերգեյ Մեղրյանը դատական համակարգի առողջացման առաջարկներ է ներկայացրել:

Նա, այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.

«Վեթինգը դատական իշխանության բոլոր խնդիրների համադարմանը չէ…

ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ

Դատական համակարգը «մաքրելուն» զուգահեռ առնվազն անհրաժեշտ է լուծել հետեւյալ խնդիրները.

1. Բոլոր դատական ատյանների դատավորների թիվն անհրաժեշտ է կրկնապատկել՝ շեշտակիորեն նվազեցնելով նրանց ոչ խելամիտ ծանրաբեռնվածությունը: Միաժամանակ պետք է մշակվեն դատավորի ծանրաբեռնվածության հստակ նորմատիվներ, որոնք կբացառեն դրանց շրջանակներում լիովին ծանրաբեռնված դատավորին նոր գործերի մակագրումը:

2. Հարկ է առնվազն կրկնապատկել դատավորների եւ Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց աշխատանքի վարձատրության չափը՝ ֆինանսապես գրավիչ դարձնելով հանրային ծառայությունը դատական իշխանության համակարգում եւ ապահովելով թարմ ու որակյալ կադրերի ներհոսք:

3. Դատավարական օրենսդրության կատարելագործման եւ մի շարք այլ միջոցառումների իրականացման միջոցով պետք է ապահովվի դատական վերանայման արդարացի եւ անխափան մեխանիզմ, որը լիարժեքորեն կապահովի հնարավոր դատական սխալների վերացումը:

4. Վճռաբեկ դատարանում պետք է ստեղծվի վարչական պալատ եւ ներդվեն քաղաքացիական եւ վարչական պալատների կողմից հակասական իրավական դիրքորոշումները բացառող մեխանիզմներ:

5. Ստեղծել հակակոռուպցիոն դատարանների երկաստիճան համակարգ՝ ապահովելով հակակոռուպցիոն գործերն առաջին ատյանի կարգով կոլեգիալ կազմով քննելու հնարավորություն։

6. Օր առաջ պետք է ստեղծվի տվյալների թվայնացված անհրաժեշտ կենտրոնը եւ ներդրվեն էլեկտրոնային արդարադատության, դատական գործերի կառավարման եւ արդարադատության մշտադիտարկման թվայնացված համակարգերը:

7. Հարկ է հանրության համար թափանցիկ դարձնել ԲԴԽ կողմից որոշումների կայացման ընթացակարգը՝ ներդնելով բաց քվեարկության կառուցակարգ, ինչը կապահովի Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականությունը կարեւորագույն հարցերի վերաբերյալ իրենց ձայնի տնօրինման կապակցությամբ եւ կբացառի առերեւույթ որեւէ բացատրություն չունեցող որոշումների կայացումը կամ չափազանց կարեւոր նախաձեռնությունների «անդեմ» ձախողումը:

8. Պետք է մշակել եւ ներդնել ԲԴԽ-ի հստակ կանխորոշված որոշումների շրջանակի բողոքարկման/վերանայման մեխանիզմներ:

9. Անհրաժեշտ է ընդլայնել եւ որոշակիացնել Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունները՝ նրան վերապահելով դատարանների բնականոն գործունեության ապահովման կապակցությամբ կոնկրետ հարցերով Խորհրդի որոշումների վրա դատավորների ընդհանուր թվի որակյալ մեծամասնությամբ «վետո» դնելու իրավասություն:

10. Նպատակահարմար կլինի վերականգնել Դատարանների նախագահների խորհուրդը՝ այդ մարմնին վերապահելով Խորհրդին կից խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Նման մարմնի բացակայությունն անջրպետ է ստեղծում Խոհրդի եւ դատական կորպուսի միջեւ: Ավելին, Խորհրդի բոլոր անդամների համար պետք է սահմանել Դատավորների ընդհանուր ժողովներին մասնակցելու, որոշ հարցերում Ժողովի առջեւ հաշվետու լինելու պարտականություն:

11. Անհրաժեշտ է վերանայել եւ որոշակիացնել դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը՝ դրանց կազմից բացառելով նյութական իրավունքի նորմերի խախտումը եւ ընդլայնելով ու որոշակիացնելով վարքագծի կանոնների շրջանակը: Խորհրդին հարկ է վերապահել դատավորների աշխատանքային կարգապահության կանոններ հաստատելու եւ դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն:

12. Խորհուրդը պետք է ունենա առանձին հիմքերով (այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությամբ) դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն:

13. Կարգապահական հանձնաժողովի աշխատանքը պետք է տեսանելի դարձվի հանրության համար, բարձրացվի հանձնաժողովի հաշվետվողականությունը, նախատեսվի Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լրացուցիչ վարձատրության համակարգ:

14. Ընդհանուր ժողովին եւ Խորհրդին պետք է հնարավորություն տրվի բարձրացնելու Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

15. Խորհուրդը պետք է հնարավորություն ունենա վաղաժամկետ դադարեցնելու ոչ արդյունավետ աշխատող դատարանի նախագահի լիազորությունները եւ կազմակերպելու նոր ընտրություն:

16. Անհրաժեշտ է վերանայել դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ոչնչով չհիմնավորված սահմանափակումները:

17. Հարկ է հստակ իրավական հետեւանքներ նախատեսել դատավորի գործունեության գնահատման անբավարար արդյունքների համար՝ հընթացս վերանայելով նաեւ այդ գնահատման չափանիշները: Ընդ որում, գնահատման լիազորությունը ճիշտ կլինի վերապահել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձեւավորված գնահատման հանձնաժողովին, որի կազմում կարող են ներգրավվել իրավաբան գիտնականներ եւ ՀԿ-րի ներկայացուցիչներ: Լավ մշակված գնահատման համակարգն ի զորու է ապահովել դատավորների իրավաչափ «պերմանենտ վեթինգը»: Խորհուրդը կարող է հանդես գալ որպես գնահատման արդյունքների կապակցությամբ ներկայացված բողոքները քննող մարմին:

18. Անհրաժեշտ է վերանայել դատավորների թափուր տեղերի համալրման ընթացակարգերը՝ նախատեսելով ըստ թափուր տեղերի մրցույթներ իրականացնելու եւ հավակնորդների ցուցակներ կազմելու հնարավորություն:

19. Պետք է իրականացվեն արդարադատության ծախսատարությունը նվազեցնելուն ուղղված գործուն միջոցառումներ, այդ թվում՝ բացառելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դատական ակտերի անհարկի բողոքարկման հնարավորությունը:

20. Պետք է բարելավել դատարանների շենքային եւ նյութատեխնիկական պայմանները, կատարելագործել դատարանների համար պետական գնումների ընթացակարգերը՝ բացառելով ոչ պատշաճ որակի ապրանքների ձեռքբերումների պատճառ հանդիսացող հանգամանքները:

21. Արմատապես պետք է վերանայվի դատավորների ընթացիկ վերապատրաստման համակարգը՝ շեշտակի բարձրացնելով դրա արդյունավետությունը:

22. Խորհրդին հարկ է վերապահել դատական իշխանության կազմակերպման եւ դատավարական հարցերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության իրավունք:

23. ԲԴԽ դատավոր անդամների լիազորությունները պետք է կասեցվեն՝ ԲԴԽ անդամի պաշտոնավարման ամբողջ ժամկետով:

24. Հարկ է ներդնել գործերի բաշխման թափանցիկությունն ապահովող համակարգ:

25. Լրջագույն փոձագիտական ներուժի ներգրավմամբ հարկ է մշակել եւ ընդունել ԲԴԽ հետեւյալ որոշումները՝
- Դատարանների գործավարության կանոնները.
- Դատավորների գործունեության գնահատման կարգը եւ մեթոդաբանությունը.
- Գործերի քննության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների եւ բարդության.
- Դատավորների ողջամիտ ծանրաբեռնվածության չափանիշները:

Եթե ցանկանում ենք ունենալ իրապես անկախ, որակյալ եւ ադյունավետ արդարադատություն, առնվազն թվարկված միջոցառումները պետք է իրականացվեն առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Անհարժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում նշված բոլոր խնդիրները լուծելի են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրատես». «Ծնոտներին խփելու» իշխանությունների դասն Իջեւանում լավ էին յուրացրել. հլու-հնազանդ ենթարկվեի՞ն ոստիկաններին
Չէ՞ որ անտառն իրենցն է, կուզեն կհատեն, կուզեն չեն հատի. բանաձեւումն անձամբ Նիկոլ Փաշինյանն է տվել...
«Փաստ». Պարապ «զվռնելու» փոխարեն ամռանը ինքնակրթվեք. մարդու խայտառակ եք անում. Փաշինյանը կարգադրել է
Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից...
«Հրապարակ». Հրայր Թովմասյանն արագ հասկացավ՝ «իրավիճակ է փոխվել». նա թեթեւացրել է բյուջեի բեռը
Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների տեղիք են տվել...
«Ժամանակ». Քոչարյան պաշտպան Արամ Օրբելյանի աներոջ նկատմամբ հարուցվել է քրգործ
Մեր տեղեկություններով՝ Օրբելյանի աներոջ նկատմամբ, որը...
«Փաստ». Կա հստակ որոշում. Հովհաննես Իգիթյանը կհեռացվի ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության կազմից. Ով է փոխարինելու նրան
Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը...
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին. Վարչապետը փաստեր է պահանջել նրանից
Ըստ մեր տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ...
Ամենաշատ